Մեկ դար անց Հայաստանը հայտնվել է անդունդում ու պատմությունը կարծես կրկնվում է։
1920-ին Արևմուտքը սկզբում ոգեշնչեց,հետո միայնակ թողեց ,իսկ ամենավերջում «փուռը տվեց» հայերիս,որի արդյունքում թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը ու հասան մինչեւ Երեւանի մատույցներ։
Կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3- գիշերը ,որի արդյունքում Հայաստանը դառնում էր Թուրքիայի վասալ։
Հայաստանն ու հայ ժողովուրդը զրկվում էին զորակոչ անելու ու փաստացի բանակ ունենալու իրավուքից,Ալեքսանդրապոլի գավառը փաստացի մնում էր թուրքական օկուպացիայի տակ,հրաժարվում էինք Կարսի մարզից եւ Սուրմալուի գավառից՝ վերջնականապես փակելով Սեւրի պայմանագրի էջը։
Այս դժբախտ ու ողորմելի իրականությունն ու թուրքական օկուպացիան երկար կտեւեին,եթե չլիներ Հայաստանի խորհրդայնացումը,որի արրյունքում կնքվեց Կարսի պայմանագիրը՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին։
Իհարկե այն եւս չէր արտացոլում հայության իղձերը,բայց Ալեքսանդրապոլի համեմատ պակաս վնասակար էր թվում։
Հայաստանը ձերբազատվում էր թուրքական լծից ու հնարավորություն ունեցավ գոյատեւելու եւ նույնիսկ զարգանալու։
Սովետական Հայաստանի բնակչությունը 700.000-ից դարձավ 3 միլիոն 500 հազար ,կազմակերպվեցին արեւմտահայերի ներգաղթերը,հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան,կառուցվեցին Սարդարապատի ու Մեծ Եղեռնի հուշահամալիրները,զարթոնք ապրեց հայ մշակույթը,սպորտն ու կրթությունը։
Թե 100 տարի առաջ եւ թե այսօր թրքացման վտանգը իրական է։
Ներքին թուրքը կար եւ այն ժամանակ,եւ ՝հիմա։
Փաշինյանը Հայաստանին կանգնեցրել է կործանարար Նոր Ալեքսանդրապոլի եւ խայտառակ Նոր Կարսի պայմանագրերի առջեւ։
Նոր Ալեքսանդրապոլից եւ Նոր Կարսից խուսափելու համար կա մեկ տարբերակ՝ հաղթել ու վռնդել Նիկոլի ռեժիմին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid06SZmMJNnwA6J24tnL9bsL7JLgZ9HSHtLhSL1PPUahVA7bC5uzBRYyYz8uXrX4F7Hl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել