Ուկրաինայի ԱԳՆ-ն բացասաբար է արձագանքել Կախովի ՀԷԿ-ի պայթեցման հետաքննության համար միջազգային հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին։

Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռուստամարաթոնի եթերում։

«Մենք այդ փորձն արդեն ունենք։ Դա զիջախաղ է ռուսների հետ։ Երբ Ելենովկայում սպանեցին մեր ռազմագերիներին, մենք ՄԱԿ-ին ասացինք՝ ձեր առաքելությունն ուղարկեք, հետաքննեք։ Դուք կարծում եք՝ նրանք այնտեղ հասա՞ն։ Ես ձեզ ավելին ասեմ. այդ առաքելությունը սուսուփուս փակվեց ՄԱԿ-ի կողմից, ինչպես ասում են՝ անաղմուկ»,- ասել է նախարարը։

Միեւնույն ժամանակ, նա առաջարկել է միջազգային կառույցներին գալ Կիեւ եւ հետաքննել Ուկրաինայի մայրաքաղաքի մշտական գրոհները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել