
2025 թ. մայիսի 26-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է՝
«Էթնիկ զտումները այլևս հեռավոր սարսափ չեն։ Դրանք տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ»։
Այս հայտարարությունը ճիշտ է, սակայն առանց հստակ մատնանշելու՝ որտե՞ղ, ե՞րբ և ո՞վ է իրականացրել այդ հանցանքը, այն մնում է անավարտ և չի դառնում պատասխանատվության կոչ։
Երբ Արցախում հայությունն ապրել է իր պատմության ամենադաժան էթնիկ զտումը, Հայաստանի արտաքին քաղաքական ղեկավարությունը, խուսափելով հստակ մատնանշել մեղավորներին, դրսևորում է քաղաքական կամքի և պատասխանատվության բացակայություն։
Չհստակեցնելը հավասար է լռելուն, իսկ լռությունը նշանակում է չտեսնել, չարձանագրել և, ի վերջո, չդատապարտել:
Եզրահանգում
Միևնույնն է մեղավորները հայտնի են, փաստերն առկա են, հանցանքը ապացուցված է։
Սակայն երբ պետությունը չի փորձում կամ համարձակվում հստակ ասել, թե ով է մեղավոր, դա ցույց է տալիս, որ քաղաքական շահերն ու հաշվարկներն ավելի կարևոր են, քան արդարությունն ու բարոյականությունը։
Դա էլ իր հերթին վկայում է պետական համակարգի խորը բարոյական ճգնաժամի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid0owjtuks1rrr6cKT9NcRCme9DQAXm9XCmfHGsZdAy4UCXUVARJGNVDeXdqppL9Ar1l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել