2022 թվականի հոկտեմբերին Բայդենը նախազգուշացրել էր, որ Սաուդյան Արաբիան «որոշ հետևանքների կբախվի», ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, էներգակիրների բարձր գների պայմաններում նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշումն առաջ տանելու համար:
Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն թագավորության դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
«Հանրային տիրույթում հնչած այս հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիվանագիտական հայտարարություններով պաշտպանել են իրենց գործողությունները։ Այնուամենայնիվ, թագաժառանգ բեն Սալմանը մասնավոր կերպով սպառնացել է հիմնովին փոխել ԱՄՆ-Սաուդյան հարաբերությունները և զգալի տնտեսական վնաս պատճառել ԱՄՆ-ին, եթե նրանք նման քայլեր ձեռնարկեն»,- հայտնում է WP-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի հետախուզությունից եղած արտահոսքին, որը հրապարակվել է Discord հարթակում:
Բացի այդ, ըստ հրապարակման, Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է, որ «որևէ գործ չի ունենա» ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ։
Սպիտակ տան խոսնակը WP-ին ասել է, որ ինքը «ոչինչ չի լսել» Սաուդյան Արաբիայի կողմից Միացյալ Նահանգների հասցեին հնչող նման սպառնալիքների մասին:ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը թերթին հայտնել է, որ այս պահին Վաշինգտոնն ու Էր Ռիադը շարունակում են ակտիվ համագործակցությունը, և երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրների մասին հաղորդագրությունները հավաստի չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել