Հայտարարելով, որ Ադրբեջանը ցանկանում է վախի մթնոլորտ տարածել հայ հանրության շրջանում՝ Մելքոնյան Գագոն կարծիք է հայնել, որ դա Բաքվին հաջողվում է, քանի որ ժողովրդի «մի 50%-ը մենակ ադրբեջանական կանալներն է նայում»՝ ակնարկելով, որ ադրբեջանի ազդեցության տակ են նաև սոցիալական ցանցերը:

Մեկը տեղյա՞կ է՝ արդյոք Հայաստանում հեռարձակվո՞ւմ են ադրբեջանական հեռուստաալիքներ: Հայկական տեսալսողական մեդիայի ջախջախիչ մեծամասնությունը սպասարկում է Նիկոլի շահերը, իսկ մյուսներն էլ կա՛մ չեզոք են, կա՛մ՝ ընդդիմադիր: Այսինքն պետք է շատ վառ երևակայություն ունենալ՝ հանրայնորեն հայտարարելու, որ հայ հանրության առնվազը կեսը ադրբեջանական «կանալներ» է նայում ու դրանցից ազդվում:

Բայց Գագոն, ըստ երևույթին, ալեգորիկ տրամաբանությամբ է իր խոսքը կառուցել՝ ընդդիմադիր ԶԼՄ-ներին հերթական անգամ հռչակելով՝ ադրբեջանական մեդիայի ներկայացուցիչներ: Գագոյին դուր չի գալիս այն, որ հենց ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է, որ իշխանություններին չի հաջողում իրականությունը թաքցնել, չի հաջողվում մինչև վերջ մարդկան գիտակցությունն այլասերել ու թմբիրի մեջ պահել: Մինչդեռ իրական ադրբեջաամետ քարոզով հանդես են գալիս իշխանամետ քարոզչագործիքները, որոնք առավոտից՝ երեկո զբաղված են Նիկոլի՝ Իլհամից իջեցված պատվեր հանդիսացող թեզերը «ռասկրուտկա» անելով, մարդկանց ուղեղների լվացմամբ:

Ի դեպ՝ ընդդիմադիր ԶԼՄ-ները Գագոյի ոչ միայն քաղաքական, այլև անձնական հակառակոդներն են, քանի որ հաջողությամբ բացահայտում են նրա կյանքի հետհեղափոխական շրջանում արձանագրված նյութական ձեռքբերումները՝ մի բան, որից այնքան վախենում է «գեներալ» Գագիկը. ուզում է,որ իրեն է՛լ որպես թալանչի չընկալեն, բայց չի ստացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել