Արագածավանի բնակիչների կողմից Գյումրի-Երևան ավտոճանապարհի փակումը, փաստորեն, արդյունք է տվել. ձերբակալվել է Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Թորոսյան Սուրենը, որը բացի այն, որ ծեծի էր ենթարկել գյուղի՝ էպիլեպսիայով հիվանդ 18-ամյա բնակչին, դեռ մի բան էլ սեփական հեռախոսի տեսախցիկի առջև պարծեցել էր, թե ինչպես է արցախցի 7-ամյա երեխային «չոլերի» մեջ «բրախել»՝ դուրս վռնդելով մեքենայից միայն այն բանի համար, որ նա հողերի հանձնումն արդարացիորեն կապել է Նիկոլի դավաճանության հետ: «Տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի ա, աշխատում են համայնքապետարանում, սաղ ճշտել եմ, կզբաղվեմ դրանցով: Նման տիպի մարդկանց, «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից»,-մասնավորապես՝ հայտարարել էր Նիկոլի տականքը՝ իրեն Հայաստանի տերուտիրական զգալով:

Այս ոչնչությանը, արդարև, պետք է համարել նիկոլական զոմբիների, տարբեր տրամաչափի չինովնիկների, ժեխերի հավաքական կերպար: Միայն երևակայել կարելի է, թե մարդ ինչ աստիճան անբարոյական պետք է լինի կամ Նիկոլի աղիներում բազմացող պարազիտների պես մի բան, որ մանկահասակ երեխայի կյանքը փաստացի վտանգի ենթարկի՝ ճշմարտությունն ասելու համար: Ո՞ր մի արցախցին չգիտի Նիկոլի դավաճանության մասին: Ոչ միայն արցախցիները, այլև հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քաջատեղյակ է եղելությանը, ու համարյա բոլորն էլ դավաճան են համարում Իլհամի վարձկան շանը: Հիմա ի՞նչ, ողջ հայ ժողովրդը դառնալու է սուրենների զո՞հը, սա՞ է սերն ու հանդուրժողականությունը…

Իրականում թալինցի Սուրիկն արջի ծառայություն է մատուցել Նիկոլին: Ցանկանալով հնարավորինս խորը մտնել ՔՊ-ին՝ փաստացի հակառակ էֆեկտն է ստացվել: Եվս մի քանի նմանատիպ դեպք, ու ողջ ՔՊ-ն կարող է տուն շտապել՝ բանտախուց նետվելու շատ հստակ հեռանկարով: Ա՛յ հենց դրա համար էլ սրան պատասխանատվութան են եթարկել, որ հանկարծ չստացվի՝ ոգևորվել են, իրենք են սրան ներշնչել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել