Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում բանակցություններ են ընթանում երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։

Նախարարը նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է «փոխադարձ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը» (չակերտները Tert.am-ի)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել