Նիկոլի «պրարաբը»

«Հ1»-ի Պետոյի եթերում հերթական անգամ փորձելով լվանալ Նիկոլի երեսը՝ նրա ծեր մանկլավիկ Խաչատյան Վիգենը, Արցախի ու Հայաստանի ներկա վիճակի պատասխանատվությունը կրկին գցել է նախկին իշխանությունների ուսերին: «Նաև պետք է հիշել, թե ինչ են իրենք արել Արցախի համար ժամանկին և ինչ օրն են գցել Արցախն ու Հայաստանը»,-հայտարարել է թոռոմած Վիգենը՝ վստահություն հայտնլով, որ նախ մարդ պետք է իր գործունեությանը կարողանա օբյեկտիվ գնահատական տալ. երբ իրենք եկան իշխանության «շենքը» այնքան էր խարխլված, որ չէր կարող չփլուզվել:

Իհարկե, առաջին անգամ չէ, որ Վիգենը նման անբարո ճամարտակություններով է լցնում իշխանական քարոզչագործիք հանդիսացող ԶԼՄ-ների լսարանի միտքը, ուղղակի հարցն այն է, թե որքանով հիմնավոր կարող է լինել այս կամ այն խայծը՝ փաթաթված բանից բեխաբար մարդկանց վզին:

Այս իմաստով Վիգենի ճամարտակությունները երբեք աչքի չեն ընկել իրենց փաստարկվածությամբ: Օրինակ՝ հարց է ծագում՝ եթե Հայաստանի կամ Արցախի հիմքերը քանդել էին նախկին իշխանւթյունները, ինչո՞ւ էր Վիգենի «կարդաշ» Իլհամը հետույք պատռում, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Կամ եթե այդքան վատ էր վիճակը, ինչո՞ւ էր Նիկոլը, 44-օրյայից մի քանի ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան բախումներից ոգևորված, Հայաստանի բանակը հռչակում՝ տարածաշրջանի ամենամարտունակը, մեդալներ տալիս զինովրականությանն ու փիառվում: Չէ՞ որ դա նախկինների կառուցած բանակն էր, այլ ոչ թե վիգեններինը:

Վիգենի հայտարարությունների իրական էությունը բացահայտող փաստարկները կարելի է թվել երկար, բայց ցավն այն է, որ դրանք էլ չեն օգնի Վիգենին դառնալ ավելի բարոյական, հաշվետու իր ամեն մի ասածի համար: Վիգենի խնդիրը լսարանի վրա ազդեցութուն գործելն է, մարդկանց հոգեբանական ծուղակի մեջ գցելը, ինչն էլ նա լավ-վատ անում է՝ Նիկոլին իր հավատարմությունն ապացուցելու համար. դա է իր բարեկցության ու եկամտի միակ աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել