ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որով, ըստ էության, արմատապես մերժել է Արցախի վերաբերյալ Նիկոլի տեսլականը ու հայտարարել, որ Արցախն ունի բավարար վճռականություն՝ իր շահերի ու իրավունքների համար պայքարելու: Հարությունյանը հայտնել է, որ սահմանափակելու է հավաքների ազատությունը, դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր քննարկումները, ինչպես նաև վերջին օրերին ԱՀ ԱԺ նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները՝ հորդորելով վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել Արցախի ներքին կյանքի կայությունը, կրկին ձևավորել ճամբարներ: ԱՀ նախագահը սահմանափակել է հավաքների ազատությունը. այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկների դեմ, խիստ վտանգավոր են: Միաժամանակ Հարությունյանը վերահաստատել է, որ բարենպաստ պայմանների առկայության դեպքում պատրաստ է կազմակերպել ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու:

Հարությունյանի որոշումները, փաստորեն, քար են գցում Սյամոյի քաղաքական պլանների վրա՝ նրա երազանքները թողնելով անկատար, քանի որ եթե Արցախում հաստատվում է հատուկ ռեժիմ՝ համապատասխան պայմաններով, ապա հարց է առաջանոմ՝ ինչպե՞ս է Սյամոն բավարարելու իր ամբիցիաները, ինչպե՞ս է հանրահավաքներ հրավիելու ու դրանք տապալելու, ինչպե՞ս է աչք տնկելու պետնախարարի պաշտոնին կամ ինչպե՞ս է պառակտելու հասարակությանը, որի համար էլ, ըստ էութան, նա գոծուղղվել է Արցախ:

Այս ամենը նշանակում է մեկ բան՝ Սյամոյի ծրագրերը կմնան անկատար, ինչը, իհարկե, նշանակում է, որ Արցախը կունենա շանս, քանի որ եթե նրա ծրագրերն իրականացվեին, ապա Արցախը դավաճանվելու էր ներսից այնպես, ինչպես Հայաստանը՝ 44-օրյայի ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել