Տարոնը փորձել է էժան տրյուկի միջոցով սրբագրել Նիկոլի «Արցախը Հայաստան է և վե՛րջ»-ը, որը, ինչպես հայտնի է, այսօր դարձել է «Արցախն Ադրբեջան է և վերջ»՝ հանգեցնելով ազգային աղետի: Ի գիտություն Տարոնի Հայաստանի նախկին իշխանությունները, ի տարբերություն իր անթրաշ շեֆի, պոպուլիստներ չեն եղել ու ունենալով բավարար խելք՝ ազգային նպատակներին հասնելու համար կասկածելի մեթոդներ ու միջոցներ չեն կիրառել: Արցախի ճանաչումն այն վերջին փամփուշտն էր, որը կրակվելու էր Իլհամի ճակատին, եթե նա իրեն խելոք չպահեր: Ի դեպ՝ հայտնի է, որ նույն քառօրյայի ժամանակ հայկական կողմը Բաքվին հասկացրել է, որ եթե խելքի չգա, ապա Երևանը Արցախը կճանաչի որպես անկախ պետություն՝ փաստի առաջ կանգնեցնելով Ադրբեջանին: Հասկանալով դրա հետևանքները՝ Իլհամը ստիպված է եղել վերագնահատել իր քայլերն ու վերջիվերջո նստել բանակցությունների սեղանին, որտեղ Հայաստանը ձեռք էր բերել լուրջ առավելություններ, բայց Նիկոլի արկածախնդրության հետանքով այդ ամենը մի վայրկյանում կորցրեց:
Իսկ ի՞նչ տվեց Հայաստանին իբր աքլորացած Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը: Հանգեցրեց ազգային ողբերգության: Հայաստանը փորձություններից զերծ պահելու նպատակով էր, որ նախորդ իշխանությունները կտրուկ քայլեր չէին անում, այլ ջանում էին խնդրի լուծմանը հասնել դիվանագիտական ճանապարհով, ինչն էլ, ըստ էութան, արեցին, բայց Նիկոլը եկավ ու հայտարարեց, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները՝ Իլհամին տալով Հայաստանի բանալիները:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ էր Սերժ Սարգսյանի իշխանության համար Արցախը, ապա արձանագրենք, որ ի տարբերություն ՔՊ-ական լամուկների, Արցախը նախկին իշխանությունների համար հայրենիք էր, անգին գանձ էր այն, որ ամեն կերպ փայփայվում էր, մինչև Նիկոլն այն չտվեց շան բերան:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



