Բանից պարզվում է՝ Պապիկյան Սուրկն այնքան նվիրված է թուրքական պետության իդեալներին, որ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի աճյունը չի թույլատրել թաղել «Եռաբլուրում». ստիպված Երևանի Շահումյանի անվան գերեզմանատանն են ամփոփել հայրենիքի զինվորին:

Նշենք, որ Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն է եղել։ Նա կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ: Ընդ որում՝ Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական Խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ հստակ նշված է,թե ինչու է ՊՆ-ն այդպես վարվել:

«Մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին և պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ՝ պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը «Եռաբլուրում»»,-ասված է հայտարարության մեջ:

Փաստորեն՝ Պապիկյան Սուրիկը լցրել է տակը. «Նեմեսիսի» հուշարձանի կապակցությամբ Թուրքիայից Նիկոլին հղած ազդակները տեղ են հասել, ու նա հասկացել է, որ եթե այս անգամ հաշվի չառնի թուրքերի կարծիքը, ապա նրանք կարող են իր քթից բերել՝ նկատի ունենալով, թե ով է Նիկոլի իշխանության գլխավոր երաշխավորը համայն աշխարհում. Էրդողանն է, որ պարբերաբար Պուտինի մոտ բարեխոսելով իր «հայ» ընկերոջ համար՝ նրան սոսնձված է պահում իշխանական աթոռին, իսկ Նիկոլն էլ՝ Սուրիկին. Սուրիկի նմանին է՛լ որտեղից գտնի Էրդողանի սիրելին…

Այս դեպքը ևս մեկ ավելորդ անգամ ցույց է տալիս, թե ում հետ գործ ունենք, ովքեր են ՀՀ իշխանությունները, ում ձեռքին է բանակը, ինչպիսի նկարագրի տեր է նախարար Սուրիկը, որ ձեռքի հետ փորձում է նաև ինքնափիառվել՝ բոլորին ի ցույց դնելով իր գեղեցիկ կնոջը:

Ու կա մեկը, ով այսքանից հետո կարող է պնդել, որ Հայաստանն ապագա՞ ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել