Հայաստան-Դանիա. FAF-ի երթը դեպի Հրազդան մարզադաշտ կսկսվի Մաշտոցի պուրակից:
Սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը:
FAF-ը խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Այդ կապակցությամբ Ֆան շարժումը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Քանի որ այս անգամ խաղը տեղի է ունենալու «Հրազդան» մարզադաշտում, հետևաբար, փոխվել է նաև հավաքատեղին ու երթուղին: Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրում ենք Մեսրոպ Մաշտոցի պողոտայի պուրակ (Մաշտոցի պուրակ):
Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ չունենալու դեպքում՝ կարմիր շապիկներով, որպեսզի տրիբունաները ներկենք մեր հավաքականի կարմիր գույնով: Եռագույն դրոշների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ջահեր, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ, կներկվեն եռագույնի գույներով»: 



