Aravot.am-ը գրում է.
Բուդաղյանները դեռ տեղեկություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունից, որով նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակման մասին: Էմիլ Բուդաղյանը Aravot.am-ի հետ զրույցում անակնկալի եկավ լուրից եւ խնդրեց զանգել ավելի ուշ:
Միայն հավելեց, որ նման որոշման չէին սպասում ու դիմելու է ՀՀ նախագահին՝ կատարված ապօրինի որոշման համար: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ զանգում է գործով քննիչին՝ ծանոթանալու որոշման մանրամասներին ու հիմնավորումներին, բայց քննիչը դեռ չի պատասխանում զանգին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/09/07/383147/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել