Կան տեղեկություններ, որ Նիկոլն ու ամերիկյան կողմը գաղտնի բանակցություններ են վարում՝ Հայաստանը ՌԴ ազդեցությունից վերջնականապես դուրս բերելու համար: Ավելին՝ նոր կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանը վերածվելու է Թուրքիայի դաշնակցի՝ընդդեմ Իրանի ու ՌԴ-ի:
Լավրովի այսօրինակ հայտարարությունները նախազգուշական մեսիջ են՝ արկածախնդիր Նիկոլին. եթե նա հատի կարմիր գիծն ու Հայաստանը տանի արկածախնդրության, ապա վերջնարդյունքում այլևս պետք չի լինելու Արևմուտքին, որն էլ նրան վերջում զոհաբերելու է, քանզի այդպես են վարվում ժամկետանց գործակալների հետ:
Նիկոլի անձնական հարցը, իհարկե, լուրջ է. մի կողմից՝ կուտակած միլիարդները դրսում վայելելու գայթակղությունն է, մյուս կողմից՝ Հայաստանի ապագան: Ընդ որում՝ Լավրովի խոսքերից հետևում է, որ Նիկոլին ոչ ոք անձնական երաշխիքներ չի էլ տվել, իսկ եթե տվելել են, խաբելու են՝ «կոտրած տաշտակի առաջ կանգնեցնելով» նրան:
Եթե Լավովը բաց տեքստով խոսում է այս ամենի մասին, ուրեմն վիճակն իսկապես լուրջ է, Նիկոլը մոտեցել է անդառնալիության կետին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



