Զագրեբում մասնակցեցի «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։ Շատ կարեւոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել։
«Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո էլի ավելի չբարդանա։
Սիրելի Սանյա, իսկապես շորհակալ եմ նախաձեռնության համար, հրավերի եւ ինձ այս շատ կարևոր խնդրի քննարկմանը մասնակցելու հնարավորություն տալու համար»,-ասացի ես։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/pfbid0oXwyyDCva5Hupmv9xgSdREZdY7yLieADBroxs8aDjtW5sZE5LzMG5oxGewQhXRWUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել