Պապոյան Գևորը ծիծաղելի է որակել այն տեսակետը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է «ապոկալիպտիկ» հետևանքներ ունենալ Հայաստանի համար: «Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, բերելու է աշխատատեղերի ստեղծման, բերելու է բիզնեսների զարգացման, բերելու է հարկերի ավելացման, բերելու է մարդկանց սոցիալական վիճակի էական ավելացման…»,-հայտարարել է Պապոյան Գևորն ու արձանագրել, որ Թուրքիան սահմանը փակ է պահում ի աջակցություն Արդբեջանի:

Պապոյան Գևորը, իհարկե, խիստ վառ գույներով է նկարագրել սահմանի բացման հետևանքները Հայաստանի համար, սակայն եթե նույնիսկ անկախ ամեն ինչից արձանագրենք էլ, որ սահմանի բացումը կարող է Հայաստանին ինչ-ինչ դիվիդենտեր բերել, ապա դրանք ոչինչ են այն մարտահրավերների առաջ, որոնք իր հետ բերելու է սահմանի բացումը՝ սկսած ասենք նույն գյուզատնտեսության դագաղին վերջին մեխը խփելուց մինչև անվտանգային լրջագույն մարտահրավերներ, որոնց ՀՀ ԱԱԾ-ն ակնհայտորեն չի կարող պատրաստ լինել:

Այդ մարտահրավերները գուցե չեզոքացվեին, գուցե հնարավոր լիներ ռիսկերը կառավարել միայն այն դեպքում, եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, Հայաստանն էլ փաստացի կապիտուլացված չլիներ: Խնդիրն այն է, որ ներկա պահին Հայաստանի արմատական պրոբլեմը ոչ թե թուրքերն են, այլ՝ Նիկոլն ու ՔՊ-ական իշխանությունը: Գևորգպապոյաններն են Հայաստանի պրոբլեմը, որոնք երկիրը ներսից աղճատել են, օգնել են Ադրբեջանին Հայաստանը ներսից գրավել՝ համաձայնելով բավարարել Իլհամի բոլոր պահանջները: Եթե հայ-թուրքկաան սահմանը բացվեր ասենք նախքան «հեղափոխությունը», ապա կասկած չկա, որ Հայաստանը կարող էր այդ փաստից մեծապես օգտվել, քանի որ կային նորմալ իշխանություններ, որոնք սպասարկում էին ոչ թե թուրքական, այլ Հայաստանի զգային շահը: Մինչդեռ հիմա Հայաստանում դե ֆակտո չկա իշխանություն, այլ կա վարձկաններից բաղկացած մի խունտա, որի գոյության նպատակը Հայաստանի վիլայեթացումը կամ սանջակացումն է: Թուրքիան երբեք ու երբեք չէր խոսի սահմանների բացման հնարավորության մասին, սահմանին էլ Բադասյան Ռուստամիկը «տոչկա» չէր դնի, եթե բավարարված չլիներ թուրքական պահանջների առնվազը մեծագույն մասը:

Բայց թուրքերը դեռ, իհարկե, ստանալիք ունեն, և դա կարող է լինել նույն «Զանգեզուրի միջանցքը»: Ա՛յ դա էլ իրենցով կանեն ու գուցե հետո բացեն սահմանները՝ թակարդը գցելով Հայաստանը:

Ոչինչ, զատո Գռզոյի գործերը կծաղկեն. Գռզոն զոհեր է պահանջում, չէ՞, բա հո փողը հեշտ չե՞ն աշխատում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել