Խորհրդարանականները հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ ապահովել Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում են եվրոպայի խորհրդում հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ հումանիտար ծանր հետևանքներ ստեղծելով տեղի 120 հազար բնակչի համար:

Ադրբեջանին հորդորել են բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ։

Խորհրդարանականները կոչ են արել Եվրոպայի խորհրդին ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները։

May be an illustration of blueprint and text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել