Այս դեպքում դժվար է հերքել DJ Էդոյին
Դեմքի մտահոգ արտահայտությամբ DJ Էդոն ԱԺ-ում բացահայտել է մերօրյա դաժան իրականությունը՝ հայտարարելով՝ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
Հնարավո՞ր էր նման բան պատկերացնլ ասենք մի քանի տարի առաջ: Ոչ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ հեղափոխությունից ընդամենը մի քանի տարի անց Հայաստանը կարող է դառնալ թմրանյութերի շրջանառման տարածաշրջանային հանգույց: Այսօր փաստն այն է, որ ոչ ոք չի կարող համոզիչ կերպով հերքել DJ Էդոյի խոսքերը և ասել, որ նա խտացնում է գույները:
Էդոն տվյալ պարագայում հավաստի աղբյուր է ընկալվում նաև այն պարզ պատճառով, որ առանց իշխանության թողտվության նարկոմանիան Հայաստանում այսքան մեծ առաջընթաց երբեք չէր գրանցի. հենց էդոներն են կանգնած նման խայտառակ իրավիճակի հետևում, քանի որ այս ամենը նրանց օգնում է հսկայական քանակությամբ փող դիզել օֆշորներում:Պատից կախ չտեսածը ճակատից կախ տեսնելով՝ էդոներն այլասերում են ու ապագայից զրկում են Հայաստանի ազգաբնակչությանը՝ իրենք իրենց հաշիվ չտալով:
Ոչինչ, իշխանափոխությունից հետո «երգելու» են՝ շատ մելոդիկ ոռնոցներով…



