1in.am-ը գրում է.

ԱՄՆ գանձապետարանն ընդլայնում է պատժամիջոցներն Իրանի դեմ՝ «սև ցուցակում» ներառելով այն ընկերությունները, որոնք ենթադրաբար ներգրավված են էմբարգոյի շրջանցմամբ իրականացվող նավթի վաճառքում իրանական կառավարությանն օգնելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Երեկ գանձապետարանը Իրանին մեղադրել էր կեղծ ընկերություններին, ֆինանսական ինստիտուտներին ու գործարարներին խարդախ գործարքներին ներգրավելու մեջ, որոնց նպատակը թաքցնելն է կառավարության անմիջական ներգրավվածությունը գլոբալ նավթային գործարքներին:

ԱՄՆ-ում հայտնել են, որ նոր պատժամիջոցներն ուղղված են իրանցի գործարար և Sima General Trading ընկերության տնօրեն Սեյեդ Սեյեդիի ցանցի դեմ, ինչպես նաև ԱՄԷ-ում գրանցված ցանցային ընկերությունների դեմ: Պատժամիջոցները տարածվում են նաև Եվրոպայում Իրանի ազգային նավթային ընկերության ներկայացուցիչների վրա: 

Նախկինում Sima General-ը հայտնվել էր պատժամիջոցների ներքո՝ որպես իրանական կառավարության ենթակա կեղծ ընկերությունների ցանցի մաս:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ը 6 ամսով երկարաձգել է պատժամիջոցներից ազատումը Ճապոնիայի և ԵՄ 10 անդամների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել