Այսօր թուրքական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ինչ-որ փառատոնի տեսանյութ: Բուն իմաստը իհարկե Էրդողանին ողջ-առողջ հանրություն վերադարձնելու քարոզն էր: Իսկ ի՞նչ գործ ուներ Իլհամ Ալիևն Էրդողանի ավտոմեքենայի ղեկին:
Ալիևի հայտնվելն Էրդողանի քարոզարշավում արտաքուստ բարոյական աջակցության ու փոխադարձ պարտավորությունների «եղբայրության» ժեստ է ցուցադրվում: Սակայն այն իր մեջ ունի վախի շատ մեծ չափաբաժին: Ալիևը գիտի, որ առանց Էրդողանի նա Արցախը հեռվից անգամ տեսնել չէր կարողանում: Էրդողանի (Նիկոլն էլ վրադիր իհարկե) շնորհիվ Ալիևը հասավ Շուշի ու այժմ միջազգային հարաբերություններում, օգտվելով Թուրքիայի և հատկապես Էրդողանի ներկայիս դերակատարումից` իրեն պահում է անպատասխանատու վարյագի պես: Նա հասել է մի կետի, որ նույնիսկ ռուսների ու ամերիկացիների հեղինակության վրայով է անցնում և նրանց շահերին է հաթաթա տալիս (եվրոպացիներին բանի տեղ չի դնում, որովհետև նրանց գազով գնել է վաղուց):
Էրդողանի առողջությունն ու վերընտրվելը Ալիևի համար քաղաքական գոյության հարց է: Ալիևը 44-օրյա պատերազմից հետո դարձել է Էրդողանի ձեռքի մանեկենը և առանց նրա այլևս չունի որևէ ապագա: Թուրքիայում նախագահի փոփոխությունից մեր երկրի շատ բան չի փոխվի, բայց Ալիևի համար այն կարող է ճակատագրական լինել:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկախ նրանից թե ի՞նչ ճակատագիր կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի գործող ղեկավարները, մենք ուղղակի պարտավոր ենք փոխել մեզ դավաճանած ու մինչև վերջ ձախողած կապիտուլյանտին: Ցանկացած վերադասավորման պարագայում նա այլևս ավելորդ ու վտանգավոր է հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այնպես, ինչպես իր կիրթ բարեկամ Ալիևը` որի ապագան Ադրբեջանում ևս շատ մշուշոտ ու անմիխիթար է երևում:
Արցախը պետք է շարունակի դիմադրել այս ծանր հոգեբանական և ֆիզիկական մենամարտը: Իսկ Հայաստանը պարտավոր է մաքրել իր ներքին քաղաքականության աքիլեսյան գարշապարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0YYJWc5JACyVQkMPJH9ddU5KeFyVsEgqKqoYAHHA7CkwSkudzM65SdHE8x3xkdN2Xl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել