Armsport.am-ը գրում է․
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է ֆուտբոլային մարզադաշտեր գարեջրի հնարավոր վերադարձի մասին։
«Գարեջրի վերադարձը մարզադաշտեր ինչ-որ վատ բանի կհանգեցնի՞։ Ռուս ժողովուրդը, կարծում եմ, բավականին քաղաքավարի է այս առումով, շատ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել դեպի լավը։ Չեմ կարծում, որ սա որևէ խնդիր է: Ընդ որում, արգելված պտուղը միշտ քաղցր է, ու եթե թույլ տան, գուցե ավելի քիչ ցանկացողները լինեն։
Հարբած երկրպագուների հետ կապված միջադեպեր հիշու՞մ եմ։ Ճիշտն ասած, նման բան չի եղել։ Բայց ես հիշում եմ, որ 90-ականներին և 2000-ականների սկզբին խմում էին, հատկապես ցուրտ քաղաքներում տաքանալու համար: Բայց ես դարպասից այդ ամենին չէի հետևում, կենտրնանում էի խաղի վրա»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։