Լրագրողների հետ զրույցում պատմելով իր ու Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտի միջև ձևավորված հատուկ հարաբերությունների մասին ու դետալային ներկայացնելով, թե ինչպիսի հոգատարություն է դրսևորել նրանց նկատմամբ՝ ՄԻՊ Մանասյան Անոն, արդարացնելու համար իր անբնական սերը՝ Սյունքիում մարդ սպանած թուրքերի հանդեպ, շեշտադրել է. «Շատ կաևոր է, որ այս հարցի լուսաբանումը ևս շատ զգույշ լինի մեր տիրույթում, որովհետև հետագայի տեսանկյունից այն կարևոր հանգամանք է նաև մեր միջազգային իրավական քաղաքականության առումով»:

Անոյի ասածը հետևյալն է՝ որպեսզի միջազգային հանրությունը Նիկոլին քաղցր աչքով նայի ու Հայաստանի շարունակի համարել՝ դեմոկրատիայի բաստիոն՝ Նիկոլի աթոռն է՛լ ավելի անձեռնմխելի դարձնելով, ինքը պետք է մայրաբար հոգ տանի թուրքի լամուկներին, որ հանկարծ սոված կամ ծարավ, անքուն կամ առանց զուգարան չմնան: Քիչ է մնում Անոն բարձրաձայնի նաև նրանց սեռական կարիքների մասին՝ մի տեղից մի ճար անելու համար:

«Միջազգային իրավական քաղաքականություն» ասվածը շատ խուճուճ, շատերին ոչինչ չասող բառակապակցություն է՝ հաշվի առնելով հատկապես Նիկոլի հակաիրավական էությունը: Մարդկանց պետք են գործնական արդյուքներ, մասնավորապես՝ նույն գերիների ծխնողներին պետք են երաշխիքներ, որ իրենց զավակներին ադրբեջանական խցերում գոնե չեն խոշտանգում, չեն ստորացնում ու սովամահ չեն անում: Անոն ունի՞ տեղեկություն այդ մարդկանց մասին: Կամ արդյոք ինչպե՞ս է Անոն պատրաստվում թուրք դիվերսանտների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքը կոնվերտացնել իրական կապիտալի միջազգային հարթակներում, եթե հայ գերիների թեմայի վրա աշխարհը վաղուց թքած ունի: Ենթադրենք՝ մի երկու թթու խոսք Իլհամին ու նույնքան քաղցր խոսք Նիկոլին ասեն, դրանից բա՞ն է փոխվելու՝ բացի այն, որ նիկոլական ԶԼՄ-ները փորձելու են հերթական անգամ փիառել իրենց ֆինանսական աղբյուրին:

Գուցե դիվերսանտների կաշին պետք չէ հանել, սակայն պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ նրանց միջոցով մեր խնդիրների լուծման համար: Ընդ որում՝ խոսակցությունը պետք է տարվի ազերիների համար հասկանալի լեզվով, քանի որ կյանքը ցույց է տվել, որ «միջազգային հանրություն» կոչվածի վրա Իլյհամը, մեղմ ասած, թքած ունի:

Ինչ-որ բան մեզ հուշում է, որ Մանասյան Անոյի քնքուշ սիրո պատվիրատուն կոնկրետ Իլհամն է. Նիկոլին կացնով կթրաշեն, եթե դիվերսանտներին մի բան պատահի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել