Պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից կամրջին անցակետ տեղադրելու քայլը պայմանավորված չէ՞ Հայաստանի կողմից վարվող անատամ քաղաքականությամբ, երբ Նիկոլը չի դադարում Արցախը՝ Ադրբեջան հռչակել ու արցախահայերին կոչ անել դառնալ Իլհամի ստրուկը՝ «Ղարաբաղի տնտեսական գոտում», Խաչատրյան Վիգենը հայտարարել է, որ Ադրբեջանն իր քաղաքականությունը չի վարում՝ ելնելով Հայաստանի հայտարարություններից, իսկ այն փորձագետները, որոնք, այնուամենայնիվ, համակարծիք չեն իր հետ, ըստ Վիգենի, շատ հեռու են փորձագետ համարվելուց:

Վիգենն ակնհայտորեն շատ հեռու է բանական արարած համարվելուց, քանի որ եթե գոնե մի մազ նման լիներ հոմոսապիենսին, ապա նման տխմար հայտարարությամբ հանդես չէր գա. մարդ ի՞նչ աստիճան ՔՊ-ական լորձ պետք է լինի, որ Բաքվի ներկայիս վարքագիծը Նիկոլով պայմանավորված չհամարի ու հայտարարի, թե Հայաստանի կեցվածքը ոչ մի ազդեցություն չի կարող թողնել Բաքվի վարքագծի վրա մի դեպքում, երբ հայտնի է, թե Հայաստանի վերջին տասնամյակների՝ նախանիկոլյան վարքն ինչպես էր ներազդում Ադրբեջանի վրա մինչ այն պահը, երբ իշխանության բերվեց Իլհամի «կարդաշը»:

Բա որ Հայաստանի կեցվածքը, այստեղից հնչող հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի վրա, ինչպե՞ս էր նախկին իշխանություններին հաջողվում կոշտ կեցվածքի ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Իլհամին կուռկուռի ձագի կարգավիճակում սահմանափակել:

Ադրբեջանի ներկայիս լկտի պահվածքի հեղինակը ոչ այնքան Իլհամն է, որքան նրա անթրաշ բաջանաղ Նիկոլը: Եթե Նիկոլը հայտարարում է, որ 29800քկմ-ից բացի ինքը ոչ մի այլ տերիտորիա հայկական չի ճանաչում, ինչո՞ւ պետք է Իլհամը չփակի կամուրջը՝ ստիպելով բոլորին անցնել իր յաթաղանի տակով: Նիկոլը տալիս է, Իլհամն էլ վերցնում է, և վե՛րջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել