Նույնիսկ Ցեղասպանության օրվա կապակցությամբ հանրութանն իր հղած ուղերձն է Նիկոլը փորձել ծառայեցնել թրքաբարո «խաղաղության օրակարգին»՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխիք ներկայացնելով ««պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումները»: Մասնավորապես՝ պնդելով, որ միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը՝ Նիկոլը հարց է բարձրացրել՝ արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունե՞նք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: «Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն»,-հավատացրել է թուրք կոչվելուց մեծապես շոյվող Նիկոլը:

Հայկական հարցը հավերժորեն թաղելու փորձեր անող ու Էրդողանի կողմից ուղղակիորեն հովանավորվող Նիկոլի ասածը հետյալն է՝ եթե չեք ուզում, որ կրկին ցեղասպանվեք, ապա պետք է պարկեք թուրքերի տակ՝ վերագնահատելով դավանած արժեքներն ու մոռանալով 1915-ին կատարվածը:

Նիկոլը հստակորեն ցույց է տալիս, որ ինքը ոչ ավանդական պատկերացումներ ունի «պետություն» ասվածի մասին, և այն պետությունը, որ գոյություն ուներ մինչև 2018-ը, և որը հային հայ էր պահում, այլևս անցյալում է, և ինքը պատրաստ է անել ամեն բան, որ պետության այդ մոդելը չվերածնվի: Նիկոլը հերթական անգամ երդում է տվել՝ հավատարիմ մնալու Հայաստանը Թուրքիայի տակ գցելու իր միսիային, ինչից կարելի է հստակորեն հետևություն անել, որ ուղերձը ուղղված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանին:

Նիկոլը հասկանում է, որ եթե չասի այն, ինչ պարբերաբար տարբեր առիթներով կրկնում է, կուրատորները հերը կանիծեն, քանզի Աննային դե ֆակտո առաջին տիկին չեն սարքել, որ Նիկոլը «լոճվի» հայերասիրական թեմաներով. սարքել են, որ Նիկոլը, կեղծ նարատիվներ առաջ քաշելով, հայից ցեխ սարքի՝ խլելով նրա ինքնությունն ու գույնը:

Աննայի բարեկեցիկ կենցաղը,փաստորեն, մեզ բոլորիս մի ողջ հայրենիք է արժենում՝ անխուսափելի դարձնելով 1915-ի կրկնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել