Անլուրջ Սյամոն, որ իրենից Ռեմբոյի կերպար է փորձել կերտել «Հ1»-ի երթերում, չափազանց պարզունակ կերպով է փորձել խուսափել երրորդ նախագահի դիպուկ ու ճշգրիտ խոսքերին ըստ էության արձագանքելու պարտավորությունից: Չունենալով պատասխան՝ նա քուչի լակոտի նման փորձել է վարկաբեկել հայ իրականության մեջ լրջագույն գործիչ հանդիսացող Սարգսյանին՝ հասկանալով, որ եթե շատ ծավալվի ու փորձի պատասխանել Պետրոսի հարցին, հայտնվելու է խիստ անհարմար դրության մեջ. հասկանում է՝ Սարգսյանի կողմից արձանագրված փաստը հետևանք է նաև հենց իր ծավալած գործունեության, երբ Հակոբյան Աննային բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերելով՝ Սյամոն իր սիրուհու ընկերուհու ամուսնուն բերեց-հասցրեց Շուշի: Նիկոլը Երևանից էր Իլհամի ճանապարհը մաքրում, Սյամոն՝ Արցախից՝ Հայաստանի տրամադրության տակ եղած հզոր զենքերը պադվալներում «թթու դրած»:
Ահա այս իրողության ենթագիտակցային գիտակցումն է, որ Սյամոյին ստիպել է գլուխը թաղել ավազներում՝ հետույքն ուղիղ եթերում տնկած…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1609
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



