Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,–ասաց Գրիգորյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել