Փորձելով փրկել ոչ այնքան Ալենի, որքան թերևս ողջ ՔՊ-ի դեմքը՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը փորձել է համոզել, որ Ալենի ու հայրենադարձ սփյուռքահայի միջև տեղի ունեցած միջադեպը ոչինչ չի նշանակում: «Ալեն Սիմոնյանն օրական 1000 մարդու ա հանդիպում, մեկն իրեն հայհոյել է, բայց 999-ը՝ ոչ, ավելին ասեմ՝ 900-ն էլ մոտեցել են, օրինակ, ձեռքով բարևել են, ժպտացել են, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում»,-մասնավորապես՝ ասել է շիկահեր ՔՊ-ականը՝ տրտնջալով «մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելուց»:

ՔՊ-ում հասկացել են, որ տեղի ունեցած միջադեպի թիրախը կամ բուն պատճառը լոկ Ալենը չէ. «դավաճան» էպիտետը վերաբերում է ողջ ՔՊ-ին ու անձամբ Նիկոլին: Եվ քանի որ հասկացել են, հիմա փորձում են ինչ-որ կերպ ապացուցել, որ իրենց ոչ թե հայհոյում են, պետական դավաճան հռչակում ու ատում, այլ՝ իբր սիրում. հայհոյողը մեկն է, սեր խոսոտվանողները՝ 1000:

Բայց Պապոյան Գևորը չի հասկացել, որ իրականում հասարակության մեջ մեծամասնոթյունը հենց հայհոյողներն են. եթե սեր խոստովանողներն ու Ալենին ձեռքով բարևորղները 999-ն են, ապա ալեններին ամեն վայրկյան գրողի ծոցն ուղարկողները՝ պատիկներ անգամ ավել, և այս առումով երիտաարդ դաշնակցականի՝Ալենին տված տիպիկ բնորոշումը բխում է ողջ հայ ժողովրդի սրտից, ինչը միանգամայն բնական է. երկիրն այս օրը գցածներին ո՞նց սիրես կամ ժպտաս երեսներին:

Թե որքան է ատված ՔՊ-ական խունտան իրականում, Պապոյան Գևորին պարզ կդառնա ճիշտ այն օրը, երբ ինքն ու թիմը կլքեն իշխանությունը՝ դառնալով շարքային ակտիվիստներ. միզելու են երեսներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել