Մասնավորապես՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանն է հոդված հրապարակել՝ դրանում շարադրելով հայ-չինական հարաբերությունների ապագայի վերաբերյալ սեփական տեսլականը: Իր կողմից արձանագրելով, որ Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ՝ դեսպան Յուն Ֆանը վստահություն է հայտնել, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերություններն ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ:
Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորվող հետաքրքրասիրությունը պատահական չէ. աշխարհաքաղաքական բևեռների միջև պայքար է գնում հողագնդի ամեն մի միլիմետրի համար, ուստի հասկանալով, որ Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ստիպելու Հայաստանին վերակողմնորոշվել դեպի Արևմուտք՝ Չինաստանը փորձում է խոչընդոտել Արևմուտքի ծրագրերը՝ գուցե վերագնահատելով Հայաստանի դերն ու նշանակությունն իր աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Ի դեպ՝ Ադրբեջաի հետ Չինաստանն ունի շատ ավելի խորը հարաբերություներ, քան՝ Երևանի, ինչը գրեթե բացառապես ներկայիս իշխանությունների՝ Չինաստանի հանդեպ ի սկզբանե դրսևորած սառնասրտության հետևանք է:
Ասում են՝ Չինաստանի ղեկավարի ու ՌԴ նախագահի միջև Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների ընթացքում չի անտեսվել նաև Կովկասի խնդիրը: Հասկանալով Նիկոլից ռուս-չինական աշխարհաքաղական բևեռի շահերի համար բխող վտանգը՝ կողմերը համաձայնության են եկել Նիկոլի լիկվիդացման հարցում: Իսկ սա նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունը կարող է տեսանելի ապագայում հայտնվել լրջագույն մարտահրավերի առաջ: Եթե Ուկրաինայում ռուսների գործերը լավանան, իսկ դրան զուգահեռ արագանա նոր ուժային բևեռի լիարժեք ձևավորումը, ապա Նիկոլը հայտնվելու է մեծ հարվածի տակ: Նա հարվածի տակ է հայտնվելու, ի դեպ, նաև այն դեպքում, եթե որոշի իսկապես դրականորեն արձագանքել Պեկինին, քանի որ այս դեպքում էլ նրան չեն ների իր արևմտյան տերերը:
Նիկոլի հեռացման հարցը, ըստ էության, աշխարհաքաղաքական խնդիր է, իսկ հայաստանյան ներքաղաքական պրոցեսները մեծապես պայմանավորված են համաշխարհային ուժային կենտրոնների, իսկ երբեմն էլ էլիտաների միջև հարաբեություններում առկա վայրիվերումներից: ՔՊ-ին ձեռնտու չէ ռուս-չինական բևեռի հզորացումը կամ այդ բևեռի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության խորացումը, ուստի մեծ է հավանաանությունը, որ Պեկինի մեկնած ձեռքը Նիկոլը կթողնի օդում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



