Դավթյան Արթուրը, իհարկե, կեղծել է սեփական էությունն ու խաբել. նրա համար կյանքում չկա ավելի թանկ բան, քան «լևի» եկամուտ ունենալու հնարավորությունը: Հենց նման արժեհամակարգն էր պատճառը, որ հեղափոխությունից անմիջապես հետո ուրանալով ամեն ինչ՝ շտապեց գլխին քաշել Նիկոլի գլխարկը՝ դառնալով «դուխով» Նիկոլի ստրուկը:
Հասկանալով, որ Հայաստանում իր երգը երգված է՝ Վարդապետյան Աննայի նախորդը, ըստ երևութին, լեզու է գտել Արցախում եղանակ ստեղծող ուժերի հետ՝ հիմա էլ սկսելով նրանց «թելը թելել»: Այն, որ Արթուրը շտապել է անցնել ռուս խաղաղապահների թրի տակով, վկայում է նրա գրանդիոզ ծրագրերի մասին:
Կդառնա՞, արդյոք, Դավթյան Արթուրը Արցախի գլխավոր դատախազ, թե՞ չի դառնա, թերևս ցույց կտա ժամանակը, բայց որ նրա թեկնածությունը հաստատողներն ու գործի ընդունողները պետք է առավելագույն զգուշավորություն դրսևորեն, աներկբա է. սա 7 տիրոջ ծառա է, ու չես իմանա՝ որ պահին ում համար է շպիոնություն անելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



