
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր եւ, ըստ հրամանի, պետք է դեռ վերադարձած չլիներ, սակայն պարզվել է, որ նա վերադարձել է մեկ օր շուտ, ինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։ Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպը, առաջարկելով, որ իրավապահներին չդիմեն։ Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղել, երբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները եւ ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգեւորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել