
Նիկոլ Փաշինյանին վաղ առավոտից «հանգիստ չի տալիս» Շիրակի թեմի առաջնորդի հարցազրույցները։ Նա արդեն երկրորդ գրառումն է կատարել։
«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։
Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»,– գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Միքայել Սրբազանը երեկ հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին, այդ թվում NEWS.am–ին եւ կոշտ քննադատության ենթարկել Փաշինյանի երեկվա գրառումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել