Կուսակրոնության, նույն ինքը՝ ցելեբատի մասին խոսում են շատերը, բայց դրա պատմության ու կիրառական նշանակության մասին գիտեն քչերը: Իրականում, դա սեքսի արգելք չէ, որպես այդպիսին, համենայն դեպս՝ կուսակրոն քահանայի համար սեքսով զբաղվելը նույնքան մեղք է, ինչքան աշխարհիկ մարդու համար՝ արտամուսնական սեքսը:
Ավելին ասեմ, ցելեբատը միջնադարյան նորամուծություն է եղել և պայմանավորված է եղել ժամանակի ոգով, քանի որ այն ժամանակ հոգևորական դասը հիմնականում ձևավորվում էր արիստոկրատ տների կրտսեր զավակների հաշվին ու որպեսզի լուծեին ֆեոդալական հասարակարգի թնջուկներից մեկը, այս կերպով ավագ զավակների ու նրանց շառավիղների գահակալական և ժառանգական իրավունքներն ապահովագրում էին նրանով, որ հոգևոր ծառայության անցած կրտսեր զավակներին տեխնիկապես զրկում էին օրինածին ժառանգներ ունենալու հնարավորությունից:
Պրակտիկորեն դա նշանակում էր, որ կուսակրոն հոգևորականը, եթե անգամ երեխա էր ունենում, այդ երեխան լինում էր ապօրինածին՝ բաստարդ ու տարիներ անց չէր կարող հավակնություններ ունենալ իր օրինածին զարմիկներին հասանելիք ժառանգության նկատմամբ: Միջնադարյան Եվրոպայում օրինածին ու ապօրինածին հավակնորդների թիվն այնքան մեծ խնդիր էր, որ ինչ-որ պահի դա բերեց Խաչակրաց արշավանքների, որոնց տնտեսական-քաղական նպատակներից մեկը աղքատ ու ժառանգություն չունեցող ազնվականությանն ու ասպետներին հող և ունեցվածք տան աշխարհի մյուս անկյունում:
Հ.Գ. Խնդրում եմ, մի՛ դիտարկեք սա որպես էս երկու օրվա սռաչի կողմերից որևէ մեկի պաշտպանություն: Դեռ շատ մեծ հարց է, թե որն է ավելի զզվելի՝ պայմանական Արգիշտի անունով բաստարդն ու էդ բաստարդին բարձրագույն պետական պաշտոնների նշանակող վիժվածքը, որն անսպասելիորեն խնդիրներ է սկսել տեսնել կուսակրոնության ինստիտուտի խախտումների մեջ, թե՞ էդ պայմանական Արգիշտիի եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչ պայմանական հայրն ու իր վերադասը, որը խիստ ընտրողաբար ու հայեցողական մոտեցում է ցուցաբերում իր ղեկավարած ինստիտուտի կանոնակարգի պահպանման հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել