Հարցին՝ կարծում եք զարգացուներ չե՞ն լինի կամ ինչո՞վ եք բացատրում, որ Ադրբեջանը շարունակաբար պահպանում է լարվածությունը, ՔՊ-ական Մելքոնյան Գագոն կոչ է արել լսել Նիկոլի վերջին ելույթն ու մխիթարվել. եթե Նիկոլը, լինելով գերինֆորմացված մարդ, ասում է, որ չի լինի պատերազմ, ուրեմն՝ չի լինի: «Եթե ինքն ասում է նմանատիպ բաներ, մենք պարտավոր ենք հավատանք և լսենք, հիմնվենք հիմնականում ասենք վարչապետի ասածների վրա»,-ասել է «գեներալ» Գագոն:

Գագոն էլ շատ լավ գիտի, որ պատերազմի վտանգը միանգամայն իրական է, բայց քանի որ ունի հանձնարարություն՝ ժողովրդի զգոնությունը թուլացնելու, նման հայտարարություներով փորձել է հընթացս նաև Նիկոլին ոռ մտնել: Գագոն չգիտի՞, որ Նիկոլի 1000 խոսքից միայն մեկն է համապատասպանում ճշմարտությանը: 2020-ի սեպտեբերին էլ ոչ մի իշխանավոր պատերազմ չէր կանխատեսել, ավելին՝ շատ ՔՊ-ականներ ուղղակի բացառում էին պատերազմի հնարավոությունը: Թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս, իսկ պատերազմի ընթացքում էլ նույն Նիկոլը հավատացնում էր, թե Շուշին հերոսաբար պաշտպանվում է, հետո պարզվեց՝ հանձնել-գնացել են, իսկ ինքն էլ 25000 մարդու կյանք է «փրկել»:

Նորմալ մարդը Նիկոլի խոսքին առհասարակ կհավատա՞: Նիկոլն ինչ-որ ասում է, պետք է դրա հակառակն ընկալել. ասում է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն պատերազմը մոտ է, ասում է՝ 2050-ին ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի չեմպիոն է դառնալու, ուրեմն այդ թվին ֆուտբոլ առհասարակ չենք ունենալու և այսպես շարունակ:

Այնպես որ՝ Գագոյի հիմնավորումը ոչ մեկին չի համոզում, ընդհակառակը՝ միայն հիասթափեցնում է ու վախեցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել