
Վարդապետյան Աննայի ընկերուհուն ՄԻՊ կարգելու ՔՊ-ի նախաձեռնությունն ուղղակի խայատառակություն է: Հայաստանում մարդու իրավունքների խախտումների գործում դժվար է թերագնահատել ուժայինների և, մասնավորապես, նույն Դատախազության դերը. Վարդապետյան Աննան այն վերածել է Նիկոլի դուքյանի՝ ունենալով մի կարևոր առաքելություն՝ Նիկոլի ընդդիմախոսների վրա գործ «կարելը» ու այդ ամենից շոու սարքելը՝ իբր քաղաքական դիվիդենտներ պարգևելու Հայաստանի գլխավոր անթրաշին:
Առնվազը պետք է անհույս միամիտ մեկը լինել՝ մտածելու, թե Անոյին ՄԻՊ կարգելու Նիկոլի որոշումը կարող է դուրս լինել նրա վարքագծի ընդհանուր տրամաբանությունից: Անոն լինելու է իր «ավագ» ընկերուհու ձեռքի թաշկինակը և զբաղվելու է բացառապես իշխանությունների հանցանքների սվաղմամբ այնպես, ինչպես դա անում էր նրա նախորդը, այնպես, ինչպես կաներ ցանկացած ՔՊ-ական:
Այնպես որ՝ հույս չունենաք, թե այս երկրում կարող է ինչ-որ բան փոխվել,քանի դեռ Նիկոլն է երկրի տերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել