Ադրբեջանցիները հատել է արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:
Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Արցախի իշխանությունները դիմել են ռուս խաղաղապահներին` խնդիրը լուծելու և ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել