Մասնագետները ճիշտ են, անշուշտ. խիստ անպատկերացնելի մի բան կլիներ, եթե Հայաստանն իսկապես հանդգներ կամ ի վիճակի լիներ ՌԴ ղեկավարին ձերբակալել նման հիմքով՝ անկախ այն բանից, թե ով է այստեղ իշխանության: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյոք չէ՞ր կարելի նախքան Պուտինի դեմ կայացված որոշումը Սահմանադրական դատարանն իր վճիռը կայացներ, այլ ոչ թե հիմա՝ նույն Ռուսաստանում կռվան տալով ադրբեջանամետ լոբբիստական շրջանակներին՝ է՛լ ավելի խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, քանի որ այդ հանգամանքը նրանք կարող են մեկնաբանել որպես քայլ՝ ՌԴ-ի դեմ: Ի դեպ՝ այդ լոբբիստները միայն հեռուստաեթերներում չէ, որ առաջ են տանում Իլհամի շահը. այդպիսիք հսկայական թիվ են կազմում նաև Կրեմլում ու կրեմլամերձ շրջանակներում՝ գայթակղիչ դարձնելով հայերի հաշվին ռուս-ադրբեջանական եղբայրության մասին թեզերը: Հաշվի առնելով, որ Նիկոլի իշխանությունը Ռուսաստանում համարվում է Սորոսի «քթից թռած», իսկ Ալիևինը՝ Մոսկվային հարազատ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հերթական հակահայկական քարոզչության ալիք կարող է բարձրանալ ՌԴ-ում որոշ խավիարակարների ձեռամբ:
ՀՀ իշխանութւուններին միանգամայն ձեռնտու է Ռուաստանում ադրբեջանական լոբբիին հաղթաթուղթ տալը, քանի որ առնվազը քարոզչական դաշտում հիմքեր են ձեռք բերում՝ սաստկացնելու հակառուսական քարոզչությունը՝ դրանով կատարելով իրենց կուրատորների հրահանգները՝ սեպ խրելու երկու ժողովուդրների միջև այնպես, ինչպես դա արվեց նույն Ուկրաինայում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1502
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել