Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության թղթակցին ասել է Պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում։

Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին, նա վերահաստատել է ամերկյան կողմի դիրքորոշումն առ այն, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։

Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել