Հերթական անգամ սեփական վերադասին փորձելով ապացուցել, որ ոչ թե խորովածի մատերիալ է, այլ՝ գոնե Նիկոլի ռեզին, վերջինիս ուղիղ աղիքի միկրոֆլորայի մեծ սիրահար ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը ԱԺ ամբիոնից փորձել է այլասերել խորհրդարանում ներկա երեխաներին՝մի կողմից՝ պնդելով, որ նախկինները բանակը զինելու փոխարեն հարստացել են, ապա՝ ինչ-որ կերպ փորձելով արդարացնել Հովիկ Աբրահամյանի տունը գնած նիկոլամերձ նորաթուխ ջահել օլիգարխին. իբր այն, որ տունը գնած Նալբանդյան Նարեկը ոչ մի քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, պետական պաշտոն չի ունեցել, բավական է՝ կատարվածում տարօրինակ որևիցե բան չտեսնելու համար:

Նախ՝ բանակը զինելու փոխարեն հարստանալու մասին շատ ծեծված ու նույնքան դատարկ թեզը, կարծում ենք, անիմաստ է հերթական անգամ եղծել, քանզի դա, ըստ էութան, այլևս ժամկետնանց քարոզչական հնարք է՝ դրա ջատագովներին փնովող, իսկ ա՛յ Նալբանդյան Նարեկի հարցն ուրիշ է:

Մասնավորապես՝ հարց է ծագում՝ կապված խոզակերպի այն «փաստարկի» հետ, թե իբր ավելորդ հարցեր տալ պետք չէ, քանզի Նարեկը պետական պաշտոնյա չէ: Հարց՝ իսկ ո՞վ է Նարեկը, ավելի ճիշտ՝ ո՞վ էր Նարեկը հեղափոխությունից առաջ: Գրեթե նույնն էր, ինչ շատ ու շատ ՔՊ-ականներ՝ նախքան 2018-ը: Բայց ահա եկավ «Նիկոլի դարն» ու Նարեկի մոտ «բիզնես տաղանդ» բացահայտվեց՝ նրան սարքելով մուլտիմիլիոնատեր, իսկ շատ շուտով՝ միլիարդատեր: Միայն Նարեկի վերջին տարիների կենսագրությունը բավական է՝ Նիկոլին հիմնավորված կերպով մեղադրելու կոռուպցիայի համար այնպես, ինչպես դա անում էր լրագրող Նիկոլն իր «Հայկական ժամանակով» նախքան «տիրակալ» կարգվելը. հերիք էր՝մեկը լավ մեքենա գներ քաղաքում, Նիկոլի թերթը այդ փաստը «համակարգային կոռուպցիա» էր հռչակում՝ վարկաբեկելով իշխանություններին: Պարզ է, չէ՞, թե ուր կլիներ հիմա Նալբանդյան Նարեկը, եթե նրան «քաղցր աչքով չնայեր» Հակոբյան Աննայի մարդը. կլիներ ուր ասես, բայց ոչ երբեք Աբրահամյանենց տանը…

Նարեկը՝ հեչ, բա ո՞ւր կլիներ անթրաշ վարազը, եթե չլիներ Նիկոլի արկածախնդրությունը… Ա՛յ հենց դրա համար էլ պատռում է հետույքը՝ զարզանդ ձենը գլուխը գցելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել