
Ալենը հերթական անգամ մանիպուլացրել է. այն արդյունքը, որին հղում է կատարել երկար ու հաստ սիլիկոնե վիբրատորների մեծ սիրահարը, հետևանք է դարձել ոչ թե ՔՊ-ից առաջ եղած իշխանությունների վարած քաղաքականության, այլ՝ «հեղափոխությամբ» իշխանությունը զավթած նորհայաստանյան խունտայի կառավարման վերջին 5 տարվա: Այսինքն՝ Ալենի փորձը՝ 44-օրյա պատերազմի պատճառբերը փնտրելու Նիկոլից դուրս, ուղղակի ցինիզմ է. նախանիկոլական էպոխայի քաղաքականության շնորհիվ էր, որ Արցախը փաստացի անկախ էր, Հայաստանն էլ՝ դե ֆակտո 42000քկմ-անոց երկիր: Իսկ պատերազմ եղավ այն պատճառով, որ Նիկոլը որոշեց բանակցությունները սկսել իր «զրոյական կետից»՝ հետ կանգնելով խնդիրը խաղաղությամբ ու քիչ թե շատ հայանպաստ պայմաններով լուծելուն միտված նախաստորգրված փաստաթղթից: Սա՝ մեկ:
Ինչ վերաբերում է՝ Արցախի մասին վտանգավոր ակնարկներին՝ վերաբերող արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն, ապա մի շատ տրիվիալ հարց է առաջանում՝ ո՞ր ուղղությամբ է այդ վեկտորը փոխվելու, Արևմուտքի՞, բայց բայց չէ՞ որ հենց հիմա Արցախում ռուս խաղաղապահներն են, որոնք ոչ մի տեղ չեն պատրաստվում այնտեղից գնալ:Եթե այդ իրավիճակում Արցախը վեկտոր է փոխում, ապա ո՞վ է դրա հետևանքների համար պատասխան տալու, եթե հանկարծ բանը հասնի բացահայտ էթնիկ զտման նույն ռուս խաղաղապահների աչքի առաջ: Թե՞ Ալենի ուզածն էլ հենց դա է, որ հետո ռուսներին ավելի հեշտ լինի մեղադրել:
Անվիճելի է մեկ բան՝ ցանկացած քայլ կատարելիս պետք է հաշվի առնվեն գետնի վրա առկա իրողությունները, իսկ դրանք հուշում են, որ Արցախի «ալենացումը» կարող է ողբերգություն դառնալ՝ բոլորիս գլխին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել