Ալենի վտանգավոր ակնարկը՝ Արցախի մասին


16:27 , 20 մարտ, 2023
Արձագանքելով Արցախի իշխանությունների հորդորին՝ ՀՀ իշխանություններին՝ կասկածի տակ չդնելու Արցախի ինքնորոշման իրավունքը՝ Սիմոնյան Ալենը, վստահեցնելով, որ իրենք որևիցե իրավունք կասկածի տակ չեն դնում, միաժամանակ հայտարարել է.«Մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Մենք 30 տարի գնացել ենք էն ճանապարհով,որը որ բոլորիս հայտնի է և խոսացել ենք դրա մասին և տեսել ենք,թե ինչ արդյունք ենք ունեցել…: Ես կսպասեմ, և մենք բոլորս կսպասենք և կաջակցենք և կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության, Ազգային ժողովի պատգամավորների, ընդհանուր իշխանության, ինչ փոփոխություններ կապրի, ուր կտանի էդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք…»:

Ալենը հերթական անգամ մանիպուլացրել է. այն արդյունքը, որին հղում է կատարել երկար ու հաստ սիլիկոնե վիբրատորների մեծ սիրահարը, հետևանք է դարձել ոչ թե ՔՊ-ից առաջ եղած իշխանությունների վարած քաղաքականության, այլ՝ «հեղափոխությամբ» իշխանությունը զավթած նորհայաստանյան խունտայի կառավարման վերջին 5 տարվա: Այսինքն՝ Ալենի փորձը՝ 44-օրյա պատերազմի պատճառբերը փնտրելու Նիկոլից դուրս, ուղղակի ցինիզմ է. նախանիկոլական էպոխայի քաղաքականության շնորհիվ էր, որ Արցախը փաստացի անկախ էր, Հայաստանն էլ՝ դե ֆակտո 42000քկմ-անոց երկիր: Իսկ պատերազմ եղավ այն պատճառով, որ Նիկոլը որոշեց բանակցությունները սկսել իր «զրոյական կետից»՝ հետ կանգնելով խնդիրը խաղաղությամբ ու քիչ թե շատ հայանպաստ պայմաններով լուծելուն միտված նախաստորգրված փաստաթղթից: Սա՝ մեկ:

Ինչ վերաբերում է՝ Արցախի մասին վտանգավոր ակնարկներին՝ վերաբերող արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն, ապա մի շատ տրիվիալ հարց է առաջանում՝ ո՞ր ուղղությամբ է այդ վեկտորը փոխվելու, Արևմուտքի՞, բայց բայց չէ՞ որ հենց հիմա Արցախում ռուս խաղաղապահներն են, որոնք ոչ մի տեղ չեն պատրաստվում այնտեղից գնալ:Եթե այդ իրավիճակում Արցախը վեկտոր է փոխում, ապա ո՞վ է դրա հետևանքների համար պատասխան տալու, եթե հանկարծ բանը հասնի բացահայտ էթնիկ զտման նույն ռուս խաղաղապահների աչքի առաջ: Թե՞ Ալենի ուզածն էլ հենց դա է, որ հետո ռուսներին ավելի հեշտ լինի մեղադրել:

Անվիճելի է մեկ բան՝ ցանկացած քայլ կատարելիս պետք է հաշվի առնվեն գետնի վրա առկա իրողությունները, իսկ դրանք հուշում են, որ Արցախի «ալենացումը» կարող է ողբերգություն դառնալ՝ բոլորիս գլխին: