«Հ1»-ի եթերում արդարացնելու համար Սաֆարյան Ստյոպիկի նույնքան ստյոպիկ քրոջ կարիերային առաջընթացի հարցում Նիկոլի իշխանության ներդրած ավանդը, խալիչի հետ սեր չունեցող գլխով փնթի կենդանու մարդկային խորհրդանիշ դարձած Ալեքսանյան Վահագը կեղծ տվյալներ է ներկաացրել Սաֆարյան Սեդայի կենսագրությունից. «Fip.am»-ը պարզել է, որ 2004 թվականին Վարդենիս քաղաքում սպանված անչափահաս աղջկա սպանության ու այդ հանցանքի համար դատապարտված ամուսինների վերաբերյալ անթրաշ խոզի կատարած «պատմական ակնարկը» կեղծիք է, քանի որ «Սեդա Սաֆարյանի ջանքերով» ՄԻԵԴ-ը չի արարացրել ամուսիններին, այլ ընդամենն արձանագրել է, որ ամուսինների նկատմամբ կիրառվել է բռնություն, խախտվել է արդար դատաքննության իրավունքը, և փոխհատուցում սահմանել 62 հազար եվրոյի չափով: Ավելին՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա գործը վերաբացվել է և շարունակվում է մինչ օրս, իսկ արդարացման վճիռ դեռևս չկա։

Սա, իհարկե, կարող է մասնավոր ու նույնիսկ անկարևոր դրվագ թվալ ոմանց, բայց Վահագի «լեզվի տակ ոսկոր չլինելու» փաստը հատկանշանական է հակապես նրանով, որ այս նույն արատով տառապում են անխտիր բոլոր ՔՊ-ականները՝ սեփական պարագլխին կապկելով: Ապացույցը, օրինակ, Նիկոլի ասուլիսնենրն են ու դրանցում նրա կողմից հնչեցվող բազմաթիվ մանիպուլյատիվ հայտարարությունները, այնպիսի «իրողություններին» հղում անելը, որոնք միայն սեփական երևակայության մեջ գոյություն ունեն՝ իրականության հետ ոչ մի կապ չունեցող:

Նիկոլի խոզը տիրոջից է սովորել մանիպուլյացիայի նուրբ արվեստը՝ արագ բլբլալու միջոցով իբր համոզիչ թվալու, այնինչ, փաստորեն, Դանին խափանել է Վահագի հնարքը՝ ճշմարտությունը չուրանալով:

ՔՊ-ի խորհրդանիշը եղել ու մնում է հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկը՝ 2018-ին բեմ բարձրացված պլաստինկա գզող Էդոյի ձեռքով. մասսայաբար «ֆեյքելուց» բացի խոզերի բոլուկը ընդունակ չէ ոչնչի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել