Տիրանայում Իլհամ-Նիկոլ բանակցությունների ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել՝ այս ագամ ոչ միայն նոր Սահմանադրություն ընդունելը հռչակելով որպես խաղաղության նախապայման, այլև զինանշանը. ըստ ազիկների՝ Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ ներկայիս հարևանների նկատմամբ:

Սրանով Բաքուն ոչ միայն պատասխանել է ավելի վաղ Նիկոլի արած այն հայտարաությանը, թե Հայաստանի Սահմանադրությունը հարևանների նկատմամբ տարածքային պահանջ չի ներկայացնում, այլև հստակեցրել է այն հարցը, թե ինչ է պետք ակնկալել բանակցություններից, որ Նիկոլն ու Իլհամն են վարում:

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ սպասողական քաղաքականություն. ակնկալում են, որ կստեղխվի այնպիսի աշխարհաքաղաքական իրավիակ, երբ հնարավոր կլինի միջանցքը կամ ողջ Սյունիքը, իսկ եթե հնարովր է նաև ամբողջ Հայաստանը ուժով վերցնել: Քանի դեռ միջազգային հարաբերություններում տուրբուլենտությունը չի վերացել Բաքուն շարունակելու է նոր պահանջներ առաջ քաշել, և եթե Նիկոլը նույնիսկ գերբն էլ, Սահմանադրությունն էլ, տո իր ու Աննայի անուններն էլ կամ սեռն էլ փոխի, էլի Իլհամը շարունակելու է «ոռ խաղացնել» ու նոր զորավարժություններ անել:

Սա նշանաում է «խաղաղության օրակարգ» կոչվածի կատարյալ ու անվերապահ ձախողում, սա նշանակում է ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականության լիարժեք ֆիասկո: Եվ ո՞վ է սրա համար պատասխան տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել