
Թուրքական այս պարբերականի տեղեկատվությունը հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար է դաշտ նետվել և ակնհայտորեն ուղղակիորեն առնչվում է ՀՀ անվտանգության հետ: Ատամ ունենալով Իրանի վրա՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռյակն փորձում է հիմք ստեղծել Իրանի դեմ հարձակում իրագործելու համար,ինչի նպատակով էլ կազմակերպվել է նմանօրինակ տեղեկատվական գրոհ, որի նպատակն Իրանին ու Հայաստանին սադրանքի համար մեղադրելն ու այդ հիմքով Հայաստանում ու Արցախում պատերազմ հրահրելն է: Ի դեպ՝ Ալիևն էլ միառժամանակ առաջ գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում էր Իրանին մեղադրել Արցախ ռազմական տեխնիկա կամ մեքենաներ մտցնելու համար՝ արտահայտելով իր վրդովմունքը: Այս իմաստով թուրքական պարբերականի ապատեղեկատվությունը կարելի է որպես Բաքվի պաշտոնական քաղաքականության շարունակություն դիտարկել, որից պետք է շատ կոնկրետ հետևություններ անեն ՀՀ իշխանությունները, որոնք, ցավոք, առավոտից մինչ երեկո զբաղված են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն առաջ տանելով,բանակի ներուժը զրոյացնլով,թշնամու առաջ ներսից երկրի դարպասները բացելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1447
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել