1in.am-ը գրում է.
Տանզանիայի Տարանգիրե պարկում փիղը ոտքերով մահացու տրորել է ԱՄՆ-ի քաղաքացուն՝ գրում է ամերիկյան U-T San Diego պարբերականը:
Թոմաս Մաքաֆին՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի նախկին աշխատակիցը, շաբաթ օրը երկու ընկերների հետ մեկնել էր սաֆարիի ազգային արգելոց: Զբոսաշրջիկները պատահաբար հանդիպել էին փղերի խմբի և փորձել են նրանցից փախչել, սակայն Մակաֆին ընկել էր, և փղերից մեկը տրորել էր նրան:
58-ամյա Մակաֆին վերջերս լքել էր Կալիֆոռնիայի համալսարանի դեկանի պաշտոնը և այս շաբաթ պետք է անցներ նոր աշխատանքի Հարավային Կարոլինայի Կեկի համալսարանում:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_212029.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել