Բա 11000 էրէխու մահը Հովիկին չի՞ խանգարում այսքան տարի սափրվել, նայել սեփական աչքերի մեջ ու հմայվել
Փորձելով ինչ-որ կերպ հիմնավոր բացատրություն գտնել կարտոֆիլի վաճառքով զբաղվող քաղաքացու և իր միջև օրերս գրանցված միջադեպի վերաբերյալ՝ ի տարբերութուն Նիկոլի թուրք կոչվելը վիրավորական համարող Աղազարյան Հովիկը, մասնավորապես, ասել է հետևյալը.«Ես ամեն առավոտ գործի գալուց սափրվում եմ, և երբ որ ես սափրվում եմ, նայում եմ հայելու մեջ, և երբ որ ես նայում եմ հայելու մեջ, կամա թե ակամա նայում եմ նաև իմ աչքերի մեջ: Հիմա ես սափրվեմ, փողկապս կապեմ, գամ էդ երևույթի կողքով անցնեմ ու գամ գործի՞»: Միաժամանակ Հովիկը նկարագրել է, թե ինչպես կարող է կարտոֆիլ վաճառողի պատճառով տեղի ունենալ «սարսափելին». ինքն իրեն չի ների, եթե այդ ամենի պատճառով երեխա զոհվի կամ մեկ այլ ողբերգություն լինի:
Աղազարյան Հովիկը, իհարկե, բավական պատկերավոր է կառուցել իր խոսքը՝ հաղորդելով դրան յուրատեսակ «գեղարվեստական հմայք», ինչը, սակայն, ոչ թե օգնել է նրան ինչ-որ կերպ «կռուտիտ» լինել, այլ առաջ է բերել չափազանց սուր հարցեր: Օրինակ՝ հարց է առաջանում՝«սրտացավ» Աղազարյան Հովիկը, որին տանջում է փողոցում հնարավոր ողբերգության մասին մտքերը, ինչպես է սափրում յուր ճաղատն առավոտները, երբ ընդամենը մի 2 տարի առաջ բազմահազար երեխաներ դարձան տիեզերական մասշտաբի ողբերգության զոհ: Բա մոտ 11000 երեխայի մահը Հովիկին չի՞ խանգարում այսքան տարի սափրվել, նայել սեփական աչքերի մեջ ու հմայվել… Ողբերգությունն այնքան մեծամասշտաբ է, որ Հովիկը պետք է 2020-ի նոյեմբերի10-ից ի վեր յուր ողջ ուժով ատեր «Gillette»-ը՝ չկարողանալով նայել հայելու մեջ:
Երևի Հովիկը կիսում է այն տեսակետը, որ մեկ հոգու մահը ողբերգություն է, իսկ բյուրավորներինը՝ լոկ ստատիստիկա…



