1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում աշխատանքից հեռացրել են բուժքրոջը և վեց ամսով արգելել են աշխատել՝ Facebook-ի նրա էջի պարունակության պատճառով՝ հաղորդում է The Telegraph-ը:

39-ամյա Էլլիսոն Հոփթոնն աշխատել է հոսփիսի ընդունարանում և աշխատանքային ժամերին օգտվել է համակարգչից: Հիվանդանոցի ղեկավարությունը «ոչ տեղին» է անվանել նրա հաղորդագրությունները, որոնց թվում եղել է նրա գործընկերոջ լուսանկարը՝ նավի վրա: Ինչպես նաև բուժքույրը վիրավորական արտահայտություն է գրել ուսանողի մասին, ով իրեն դիմել է օգնության խնդրանքով։ Բուժքույրերի և մանկաբարձների կարգապահական խորհրդի ժամանակ նա նշել է, որ իր այդ հրապարակումները պետք է տեսնեին միայն իր 380 ընկերները: 

Կարգապահական խորհրդում լսումների ժամանակ ներկայացվել է մեկնաբանություններով 45 էջ, որոնք վիրավորանք և աշխատավայրում ոչ տեղին պահվածքի վկայություն են պարունակում: 

Հոփթոնը մամուլին հաղորդել է, որ զղջում է և կցանկանար «հետ գնալ» ու ամեն ինչ փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել