Emedia.am-ը գրում է.
Հակոբ Ինջիղուլյանի նամակը, որը գերի ընկած զինվորը փոխանցել էր Կարմիր մահիկի ներկայացուցիչներին, հանձնվել է Հայաստանում նրա ընտանիքին։
Այդ մասին eMedia.am-ի հետ զրույցում նշեց Ինջիղուլյանների ընտանիքի անդամ Հարությունը։
«Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»,- նշեց մեզ հետ զրույցում Հարությունը։
Խոսելով ԿԽՄԿ-ի և երկու պետությունների միջև Հակոբ Ինջիղուլյանի հարցով բանակցությունների մասին՝ Հարությունը հավաստիացրեց, որ ընտանիքին որևէ տեղեկություն չի հաղորդվում. «նշվում են, որ այդ ամենն արվում է սահմանված գաղտնիության պայմաններում ու մեզ կասեմ միայն երբ լինեն հստակ արդյունքներ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում Կարմիր Մահիկի ներկայացուցիչները հանդիպել էին Հակոբ Ինջիղուլյանին՝ նրանից ստացել նամակ, իր հերթին զինծառայողին փոխանցել գրություն ընտանիքից։
Հակոբ Ինջիղուլյանը, մոլորվելով, գերի էր ընկել օգոստոսի 7-8 գիշերը։