Ռուսական նավթը շարունակում է նոր գնորդներ ձեռք բերել ամբողջ աշխարհում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ օրը հետևում են ռուսական նավթի շարժին, չեն կարող հստակ հասկանալ, թե ով է տեղափոխում այդ հումքը, գրում է CNN-ը։

CNN-ի տվյալներով՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ հայտնվել է «առեղծվածային լցանավերի» նավատորմ, որին սկսել են միանալ ավելի ու ավելի շատ նավեր՝ պատրաստ օգնելու ռուսական նավթի փոխադրմանը։

Փորձագետները հաշվել են մոտ 600 նման նավ, ինչը կազմում է աշխարհի բոլոր խոշոր տանկերի 10%-ը։ Ո՞ւմ են պատկանում այս նավերը և ովքեր են շահագործում դրանք, դեռևս հայտնի չէ: Նոր անհասկանալի խաղացողներ են ի հայտ եկել. որոշ դեպքերում ներգրավված են Դուբայում կամ Հոնկոնգում գրանցված կեղծ ընկերություններ: Որոշ լցանավեր ձեռք են բերվել Եվրոպայում, մնացածը հին նավեր են։ «Ստվերային» նավատորմի դերը մեծապես աճել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերահասցեագրել է մատակարարումները Չինաստան և Հնդկաստան, գրում է CNN-ը։

Ավելի հեռավոր երկրներ հումքի առաքումը կապված է լրացուցիչ բարդությունների և իրավական ռիսկերի հետ, հատկապես այն բանից հետո, երբ G7 երկրները սահմանել են ռուսական նավթի գնային շեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել