«Բոլորովին վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել Է Սյունիքի մարզում։ Նախարարը և նրան ուղեկցող Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը այցելել են այս տարածաշրջանում գտնվող նորակառույց սպանդանոց, որն իր արդիական տեխնոլոգիաներով առայժմ եզակի է հանրապետությունում։ «ՉԻ» տեղեկություններով` սպանդանոցի գումարների մեծ մասը տվել են իրանցիները, այսինքն՝ սպանդանոցը կառուցվել Է հենց նրանց ներդրումներով։

Իրանցիները նաև խնդիր են դրել հայկական կողմի առջև, որ սպանդանոցը պետք Է «օծի» մոլլան։ Նորանշանակ մարզպետի հայրն էլ՝ օլիգարխի համարում ունեցող Մաքսիմ Հակոբյանը, չի զլացել և Իրանից մոլլա Է բերել տվել, որն Էլ օծել Է սպանդանոցը»,– գրում է թերթը։
Նշենք, որ «Առավոտը» ավելի վաղ` մոտ երկու շաբաթ առաջ ունեցած տեղեկություններով գրել էր, որ Իրանի անասնատերերը դեռ իրենց ոչխարները Սյունիքի արոտավայրերում չեն արածացնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել