Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ առաջիկայում Նիկոլի նախկին օգնական Վարդապետյան Աննան կարող է թիրախավորել որոշ ՔՊ-ականների, ու չնայած դեռ պարզ չէ, թե հատկապես որ ՔՊ-ականը կամ ՔՊ-ականները կարող են ընկնել «մառոզ» Աննայի դրբի տակ, բայց ասում են, որ ՔՊ-ականները, «ցրտից մրսած», վերջին շրջանում ուղիներ են որոնում՝ Աննային քծնելու, բայց վերջինս բոլորինին «ակուռատնի» «պասլատ» է անում:

Մամուլում տեղ գտած տեղեկությունները դժվար թե իրականությունից կտրված լինեն՝ առնվազը հաշվի առնելով Նիկոլի էությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլը մի մարդ է, որ ոչ մեկին այս կյանքում չի վստահում՝ որոշ բացառություններ հաշվի չառած: Ո՞րը կարող է լինել Նիկոլի հաշվարկը՝ Վարդապետյան Աննային յուրայինների վրա քսի տալու՝ հնարավոր սցենար, որ, իհարկե, իշխանական քարոզչութան կողմից հանրությանը մատուցվելու է որպես Նիկոլի անաչառության ապացույց, որ իբր չասեն, թե միայն ընդդիմադիրներին է բռնել տալիս կամ հալածում:

Վարդապետյան Աննայի ագրեսիայի օգնությամբ Նիկոլը կարող է ուղերձ հղել յուրայիններին՝ իր մեջքի հետևում խաղեր չտալու նույնիսկ այն դեպքում, երբ այդ խաղերն առաջին հայացքից ընդամենը մանկական զբաղմունք են թվում՝ ասենք զիլինա-զիլինա կամ թեկուզ հալամուլա: Նիկոլը կարող է այդ ճանապարհով բոլորին մեկտեղել կոնկրետ իր անձի շուրջը՝ ՔՊ-ի ներսում կլանային դրսևորումներից իր համար բխող քաղաքական վտանգը չեզոքացնելով. կա միայն մեկ կենտրոն՝ «Արեգակ-Նիկոլը», որի շուրջ պետք է պտտվեն ՔՊ-ական մանր-մունր «մոլորակները»՝ առանցքից չշեղվելով:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իսկ արդյոք այս կամ այն ՔՊ-ականի նկատմամբ հնարավոր հարուցվելիք պրոցսները չե՞ն հարվածի քաղաքական ուժի իմիջին՝ հատկապես հաշվի առնելով ինքնագովազդի այն խելահեղ մակարդակը, որին ամեն օր ականատես է դառնում ժողովուրդը: Օբյեկտիվորեն նման բան, իհարկե, հնարավոր է, բայց Նիկոլը կրկին կապավինի իր հիմնական հունարին՝ այդ ամենը մատուցելով իրեն ձեռնտու լույսի ներքո՝ խաղադրույք կատարելով հասարակության թերուս հատվածի վրա:

Նիկոլը հասկանում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում իր իրական համակիրների թիվը նվազում է, բայց փոխարենը սեփական գործողությունների տրամաբանությունն արմատապես վերանայելու, Նիկոլը դրակոնյան մեթոդներով է ուզում իրավիճակը պահել վերահսկողության տակ՝ըստ երևույթին, այլ ելք չունենալով:

Այո՛, աննախանձելի վիճակում է հայտնվել Նիկոլը՝ սեփական ագահության ձեռքը կրակն ընկնելով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել